ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Նախագահը ՊՆ-ին ու ԱԳՆ-ին հորդորում է անհապաղ հանրությանը ներկայացնել Արցախում ստեղծված իրավիճակը

Նախագահը ՊՆ-ին ու ԱԳՆ-ին հորդորում է անհապաղ հանրությանը ներկայացնել Արցախում ստեղծված իրավիճակը
13.12.2020 | 12:59

Նախագահը դիմում է ՀՀ ՊՆ և ԱԳ նախարարություններին՝ անհապաղ հանրությանը ներկայացնել Արցախում ստեղծված իրավիճակը, նշված բնակավայրերի պաշտպանության և զինադադարի արդյունավետ պահպանման համար հայկական կողմի ձեռնարկած գործողությունները։


Երեկ` դեկտեմբերի 12-ին, Ադրբեջանի զինված ուժերը, ըստ Հայաստանի ու Արցախի պաշտպանական գերատեսչությունների, խախտելով նոյեմբերի 9-ին հայտարարված զինադադարը, գրավել են Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղը և առաջացել դեպի նույն շրջանի Խծաբերդ գյուղի տարածք:


«ՀՀ կառավարության համապատասխան գերատեսչությունները մինչ այս պահը պատշաճ կերպով հստակ չեն ներկայացրել իրավիճակը և հայկական կողմի իրականացրած գործողությունները», - նախագահի աշխատակազմի փոխանցմամբ` նշում է Արմեն Սարգսյանը։ Նախագահը դիմում է Ազգային ժողովին՝ հորդորելով շտապ գումարել արտահերթ նիստ, որը կքննի Հադրութի շրջանում ստեղծված իրավիճակի պատճառները և լուծման ճանապարհները։


«Բարձր գնահատելով ՌԴ նախագահի միջնորդությամբ նոյեմբերի 9-ին ձեռք բերված զինադադարը և դրա պահպանումը՝ Հանրապետության նախագահը հիշեցնում է նաև, որ ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ին ընդունած որոշմամբ ՀՀ-ն պարտավոր է հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը», - ասված է հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 3020

Մեկնաբանություններ